Այսօր աշխարհի մի շարք երկրներում (Միացյալ Նահանգներ, Բոսնիա և Հերցեգովինա, Աֆրիկայի երկրներ՝ Ուգանդա, Քենիա, Նիգերիա, Տանզանիա, և այլ երկրներ) ստեղծվում են հիմնադրամներ, որոնք որպես իրենց կողմից տրամադրվող աջակցության թիրախ ընտրում են կանանց՝ անհատներին, հետազոտողներին, ակտիվիստներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք հիմնադրվում(ել) և ղեկավարվում(ել) են կանանց կողմից, և, որոնց գործունեությունն ուղղված է կանանց իրավունքների պաշտպանությանը և կանանց օրակարգի առաջխաղացմանը կյանքի տարբեր բնագավառներում: