You are currently viewing Հետազոտություն կանանց շրջանում. դրամաշնորհի մրցույթ

Հետազոտություն կանանց շրջանում. դրամաշնորհի մրցույթ

Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է կանանց շրջանում հետազոտությունների անցկացման դրամաշնորհի մրցույթ:

Հետազոտությունները պետք է ունենան հետևյալ ուղղությունները.

  1. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամային շրջանում ՀՀ-ում բնակվող տարբեր խմբերի կանանց կյանքի պատմությունների հավաքագրում և վերլուծություն և/կամ
  2. ՀՀ-ում բնակվող կանանց տարբեր խմբերի շրջանում կարիքների գնահատում համավարակի պայմաններում (կազմակերպությունների դեպքում՝ նաև իրենց շահառու կանանց կարիքների գնահատում և վերլուծություն)
  3. կոնֆլիկտային վիճակում կանանց կարիքների գնահատում
  4. ՀՀ-ում բնակվող տարբեր խմբերի կանանց մտահոգությունների, ապագայի մասին պատկերացումների և մտադրությունների ուսումնասիրություն և վերլուծություն

Հետազոտությունների արդյունքները կարող են ընդունել ֆոտո և/կամ վիդեոպատմության տեսք՝ համապատասխան հիմնավորումներով ու վերլուծություններով:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է որպես մեկ PDF ֆայլ մեզ ուղարկել ձեր ծրագրի հայտը և բյուջեն, որոնց օրինակները կարող եք գտնել այստեղ: Հայտերը հարկավոր է ուղարկել contact@womenfundarmenia.org էլ.հասցեին՝ թեմայի բաժնում նշելով «Կանանց շրջանում հետազոտության մրցույթ»:

Մրցույթին մասնակցել կարող ենք կին հետազոտողները, կանանց կազմակերպությունները և նախաձեռնող խմբերը: Հաղթող նախագծերը կստանան 1000 եվրո (հարկերը ներառյալ) դրամական աջակցություն: Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը՝ ս/թ. օգոստոսի 1:

Ձեր հարցերը կարող եք ուղղել contact@womenfundarmenia.org էլ.հասցեին կամ զանգահարել 098244933 հեռախոսահամարով:

Leave a Reply