You are currently viewing Հարցազրուցավարների ընդունման հայտարարություն․ՖեմՊատում ծրագիր

Հարցազրուցավարների ընդունման հայտարարություն․ՖեմՊատում ծրագիր

Հայաստանում կանանց հիմնադրամը «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» նախագծի շրջանակներում փնտրում է հարցազրուցավարների, ովքեր կներգրավվեն նախագծի շրջանակներում բանավոր պատմությունների հավաքագրման աշխատանքներում։ 

Պահանջները.

  • Առնվազն բակալավրի աստիճան հումանիտար կամ հարակից գիտություններում (ուսանողները նույնպես կարող են դիմել) կամ պարզապես հետաքրքրված լինեն ֆեմինիստական հետազոտական մեթոդներով,
  • Արդյունավետ հաղորոդակցվելու հմտություն,
  • Հայերենի և ցանկալի է՝ անգլերենի գերազանց իմացություն,
  • Լինեն պարտաճանաչ և գաղտնապահ,
  • Տիրապետեն հետազոտական էթիկայի կանոններին,
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն,
  • Տեխնիկական պահանջներ՝ Microsoft Office Suite և համացանցից անվտանգ օգտվելու հմտություն,
  • Հարցազրույցներ վարելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։ 

Ընտրվելու դեպքում հարցազրուցավարները կատարելու են հետևյալ աշխատանքը.

  • Մասնակցել ՀԿՀ-ի կողմից կազմակերպվող «Ֆեմինիստական մեթոդաբանություն և բանավոր պատմությունների հավաքագրում» թեմայով եռօրյա դասընթացին, որը կկայանա հունիսի 20, 22 և 23-ին, ժամը՝ 18:00-19:30։
  • Կազմակերպել անհատական և խմբային հարցազրույցներ ՀԿՀ-ի կողմից նախապես ընտրված թեմաներով (հնարավորության դեպքում կարող են նաև առաջարկել իրենց նախընտրելի թեմաները, ՀԿՀ-ն այս պահին պատմություններ է հավաքագրում սեռականության, ֆեմինիստական շարժման և հակագենդերային շարժումների մասին): 
  • Հավաքագրել պատմություններ և սղագրել դրանք։ Հարցազրուցավարները վճարվելու են իրենց կողմից հավաքագրված յուրաքանչյուր պատմության համար։ 
  • Մասնակցել հարցազրուցավարների համար կազմակերպվող աջակցության խմբերին:

Դիմել լրացնելով սույն հայտը: Եռօրյա դասընթացին մասնակցելը պարտադիր է, այնպես որ խնդրում ենք դիմեն միայն այն թեկնածուները, ովքեր նշված օրերին կկարողանան ներկա գտնվել: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 11-ը: