Հարցազրույցներ գործընկերուհիների հետ

Գոհար Խաչատրյան

Դժվար և պատասխանատու է գրել մի մարդու մասին, ով մեկ ու կես ժամ տևած հարցազրույցի ժամանակ գոնե երեք անգամ չի ասում «ես»: Գոհարն այդպիսինն է. նա խոսում է բոլորի մասին, աշխատում է օգնել բոլորին, անգամ իր մասին պատմություններում այն մարդիկ են, ում մասին նա հոգ է տանում ու բնավ կապ չունի՝ նրանց ճանաչում է, թե՝ ոչ:

Օլգա Բաղդասարյան

71-ամյա Օլգա Բաղդասարյանն այն կանանցից է, ովքեր նվիրվածությամբ և համառությամբ պայքարում են անարդարությունների դեմ և գործադրում բոլոր հնարավոր և անհնար միջոցները՝ կանանց, ինչպես նաև համայնքում դրական փոփոխություններ բերելու համար:

Քրիստինա Բաղդասարյան

32-ամյա Քրիստինա Բաղդասարյանի կյանքում շատ կարևոր դեպքեր և իրադարձություններ ինքնըստինքյան են լինում, ինչպես ինքն է ասում՝ «Դրանք լինում են այն ժամանակ, երբ ամենաշատն եմ դրանց կարիքն ունենում»:

Հաջե Բաքոյան

Ազգությամբ եզդի, 47-ամյա Հաջե Բաքոյանն այն կանանցից է, ովքեր չեն ընդունում հասարակությունում առկա այն կարգերը, որոնք որևէ կերպ սահմանափակում են կնոջ գործունեությունը: Նա կարողացել է փոխել ոչ միայն իր կյանքի ընթացքը, այլև օգնել այլ կանանց և աղջիկների, որպեսզի նրանք քայլեն այն կյանքի ճանապարհով, որն իրենց առավել հոգեհարազատ և ընդունելի է:

Էլիզա Աբովյան

Ծնունդով Տավուշի մարզի Կողբ գյուղից Էլիզա Աբովյանը դեռ մանկուց հասկացել է, որ գործունեության հիմնական ոլորտը, որտեղ կարող է հնարավորինս դրսևորվել և դրական փոփոխություններ բերել, հոգեբանությունն է: Կրթություն ստանալով Երևանում և որոշ ժամանակ ապրելով այնտեղ՝ նա վերադառնում է Տավուշ՝ համայնքի զարգացման հարցում իր ներդրումն ունենալու համար:

Նարա Ստեփանյան

19-ամյա Նարա Ստեփանյանը հինգ տարի է՝ զբաղվում է կարպետագործությամբ: Նա սիրելի զբաղմունքը դարձրել է եկամտի աղբյուր: Նարան ապրում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում և իր հետագա կյանքը պատկերացնում է գյուղում. մտադրություններ ունի իր գործունեությամբ զարգացնելու հայրենի գյուղը:

Լյուդմիլա Շիրվանյան

19-ամյա Լյուդմիլա Շիրվանյանը շատ վաղ տարիքից չի հարմարվել այն իրականությանն ու կարգերին, որոնք բացասական են անդրադարձել հասարակական  կյանքի վրա: Դեռևս դպրոցական տարիքում նա բարձարաձայնել է խնդիրների մասին, որոնք մեծ արձագանք են գտել, և որ ամենակարևորն է՝ քայլեր են ձեռնարկվել այդ խնդիրները լուծելու համար:

Լալա Մկրտչյան

17-ամյա Լալա Մկրտչյանի համար անհնարին ոչինչ չկա, իսկ դժվարությունները հնարավորություններ են, որոնք տանում են նոր նվաճումների: Այժմ Լալան իր դժվար ճանապարհն է անցնում, որի վերջնակետը ՏՏ ոլորտում պահանջված և լավ մասնագետ դառնալն է:

Անահիտ Ղազարյան

Հոկտեմբերի 21-ի երեկոյան 4Plus-ում էին հավաքվել հետաքրքրված հայացքներով տարբեր բնագավառների մարդիկ: Նրանք եկել էին դիտելու Անահիտ Ղազարյանի՝ մի քանի տարիների համառ պայքարի արդյունքները: 

Նարե Հովհաննիսյան

Նարե Հովհաննիսյանն այն անձանցից է, որ ցանկացած իրավիճակում և ցանկացած վայրում հայտնվելիս միշտ իրենց հետ բերում են փոփոխություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում տվյալ անձի, կամ համայնքի վրա: Այդպես է նաև «Հայաստանում կանանց հիմնադրամի» աջակցությամբ Պրոբացիայի կին շահառուների համար իրականացված ծրագրի դեպքում:

Անի Պետրոսյան

Անի Պետրոսյանը վաղ տարիքից աչքի է ընկել ակտիվությամբ. 12 տարեկանում արդեն իր առաջին քայլերն էր անում մի ոլորտում, որով, ինչպես ինքն է ասում, պատրաստվում է զբաղվել առաջիկա 30 տարիներին: