You are currently viewing Հավասարության հիմնադրամի հետ համագործակցությամբ ֆինանսավորվող ծրագրեր (2022թ.)

Հավասարության հիմնադրամի հետ համագործակցությամբ ֆինանսավորվող ծրագրեր (2022թ.)

2021թ. վերջերից Հայաստանում կանանց հիմնադրամը ձեռք բերեց նոր գործընկեր՝ կանադական Հավասարության հիմնադրամը: Արդեն 2022թ. սկզբից հիմնադրամի աջակցությամբ հետևյալ տեղական կազմակերպություններն ու նախաձեռնությունները իրականացնում են իրենց ծրագրերը.

  • Սոցիոսկոպ ՀԿ «Ինստիտուցիոնալ աջակցություն կին հետազոտողներին»: ՀԿ-ին է տրամադրվում ինստիտուցիոնալ աջակցություն, որպեսզի կարողանան շարունակել ուսումնասիրել ժամանակակից հայ հասարակության մեջ սեռականության մասին գոյություն ունեցող պատմությունները, ինչը հիմք կհանդիսանա տարբեր շահագրգիռ կողմերին առաջարկություններ մշակելու համար, թե ինչպես վարվել և ինչպես արձագանքել առկա բացասական պատմություններին և խթանել դրական հաղորդագրությունները:
    Ինստիտուցիոնալ աջակցությունը կբարձրացնի նաև կազմակերպության կարողությունները՝ թույլ տալով կազմակերպել և իրականացնել ներքին աուդիտ: Ներքին աուդիտը կօգնի բացահայտել բացերն ու թերությունները և աշխատել աուդիտի հաշվետվության վրա հիմնված առաջարկությունների իրականացման ուղղությամբ:
    Բացի այդ՝ կազմակերպության աշխատակազմի անդամները կմասնակցեն նաև կարողությունների զարգացման տարբեր դասընթացների և նիստերի՝ ելնելով իրենց կարիքներից:
    Սոցիոսկոպը նաև կկազմակերպի և կանցկացնի տարեկան նստաշրջան մինչև տարեվերջ՝ ամփոփելու 2022 թվականի ընթացքում կազմակերպչական գործունեության արդյունքները և պլանավորելու 2023 թվականի գործունեությունը:
  • Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ – «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա»:
    Ծրագրի երկարաժամկետ նպատակն է խթանել ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությունը համավարակի պայմաններում: Ծրագրի կարճաժամկետ նպատակն է բարձրացնել ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը համավարակի պայմաններում:
    Ծրագրի շրջանակներում կմշակվի 1 հետազոտական զեկույց, որն ուղարկվելու է տեղական և միջազգային 20 կառույցի, 10 լրատվամիջոցի: Կկազմակերպվի երկու մամուլի ասուլիս, որից յուրաքանչյուրին կմասնակցի որոշում ընդունող, քաղաքականություն իրականացնող և այլ շահագրգիռ կառույցների 3 ներկայացուցիչ:
    Կկազմակերպվի 1 ամփոփիչ քննարկում, որին կմասնակցեն որոշում ընդունող, քաղաքականություն իրականացնող և այլ շահագրգիռ կառույցների առնվազն 30 ներկայացուցիչներ, 3 նախկին դատապարտյալ: 
  • Ժողովրդավարությունն այսօր ՀԿ«Հայ երիտասարդ մասնագետները պայքարում են մարդկանց թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի դեմ»:
    Ծրագրի նպատակն է ստեղծել այլընտրանքային երիտասարդական լաբորատորիա, որը կաշխատի թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով, կհամագործակցի պետական հանձնաժողովների հետ՝ ներկայացնելով ՀՀ քաղաքականության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ամբողջական մոտեցմամբ՝ ուշադրություն դարձնելով երիտասարդների խոցելիությանը։
    Ծրագրի նպատակներից է զարգացնել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետների կարողությունները և ամրապնդել նրանց առաջնորդական կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ստեղծել երիտասարդների առաջնորդությամբ նորարարական հաջող մեխանիզմներ թրաֆիքինգի դեմ պայքարի համար:
    Ծրագրի ընթացքում կպատրաստվեն նյութեր, կիրականացվեն հանդիպումներ որոշում կայացնողների, թրաֆիքինգի զոհերի, մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ:
  • ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն – «Ուսանողների ներգրավումը գենդերային հավասարության քննարկման շուրջ/ԵՊՀ ԳՀԱԿ գործառույթների շարունակականության ապահովում»:
    Ծրագրի նպատակն է ԳՀԱԿ իրազեկվածության, տեսանելիության բարձրացումը: Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ և դասախոսություններ ոլորտի առաջատար մասնագետների և հետազոտողների միջոցով: Ուսանողներին կտրամադրվեն փոքր հետազոտական դրամաշնորհներ:
    Ծրագրի ընթացքում ուսանողության շրջանում կապահովվի կրթական և ուսուցողական ժամանց ֆիլմերի և քննարկումների կազմակերպման միջոցով: Կիրականացվեն զգայունության թեմայով վերապատրաստումներ: Կամրապնդվեն միջհամալսարանական ուսանողական ցանցերը, հատկապես՝ մարդու իրավունքների և գենդերային հավասարության թեմաների շուրջ:
  • Դիանա Մարտիրոսյան և Զառա Ղազարյան – «Ուզում եմ խոսենք» կրթական/սոցիալական հաղորդաշար:
    Ծրագրի նպատակն է  դառնալ հավաստի ու վստահելի աղբյուր «արգելված» թեմաների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է պատրաստել հաղորդումների շարք, որտեղ քննարկվելու են խնդրահարույց թեմաներ: