Կանանց աջակցող և հավասարություն ու արդարություն խթանող կազմակերպությունները տարիներ շարունակ իրենց առաքելության հիմքում ունեցել են կանանց իրավունքների պաշտպանությունը: Այդ կազմակերպություններն առաջացել են կարիքից՝ հզորացնելու կանանց, նրանց համար նոր հնարավորություններ ապահովելու, նպաստելու ֆեմինիստական շարժմանը: Գաղտնիք չէ, որ կանանց համար հնարավորությունները հաճախ գալիս են այլ կանանցից՝ հատկապես տղամարդկանց կողմից գերակշռող ոլորտներում: Ռոքսան Գեյն իր «Վատ ֆեմինիստ» գրքում գրում է. «Ես կշարունակեմ գրել այս խաչմերուկների մասին որպես գրող և ուսուցիչ, որպես սևամորթ կին, որպես վատ ֆեմինիստ, մինչև որ զգամ, որ իմ ուզածն անհնարին չէ: Այլևս չեմ ուզում հավատալ, թե այս խնդիրները չափազանց բարդ են մեզ զհամար, որ կարողանանք հասկանալ դրանք»:
Լորեն Գրեհեմը 2016թ.-ի իր «Խոսելով հնարավորինս արագ» գրքում ասում է, որ խնդիրը ամեն ինչ առաջ տանելն է: «Կարծում եմ՝ ասելիքս է, որ շարունակենք միմյանց բարձրացնել: Իզուր չէ, որ իմ կյանքում ունեցած ամենամեծ հնարավորություններից երկուսը ինձ տվել են իշխանության դիրքերում գտնվող հաջողակ կանայք: Եթե ես երբևէ նման պաշտոնում հայտնվեմ, և դուք ինձ հարցնեք ՝ ո՞վ, ամեն ինչ կանեմ, որ ասեմ ՝ «դու էլ »:
Այսպիսով՝ կանանց կազմակերպությունները լավագույն տարբերակն են կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց հզորացումը և նոր հնարավորություններով ապահովումը կազմակերպելու համար: Դրանք առաջացան որպես տրամաբանական շարունակություն կանանց շարժումների: Նման առաջին կազմակերպություններից մեկը Կանանց ազգային կազմակերպությունն (National Women’s Organization) էր, որն աշխատում էր խտրականության և գենդերային անհավասարության դեմ օրինագծերի մշակման ուղղությամբ:

Ներկայումս կին առաջնորդներն իրենց կազմակերպությունների միջոցով նշանակալի նպաստ ունեն հասարակական ոլորտի զարգացման գործում: Նրանց շնորհիվ բարձրաձայնվում և լուծում են գտնում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, կրթության ու առողջապահության հասանելիությունը, որ տասնամյակներ շարունակ խնդիր են հանդիսացել մի շարք խմբերի համար: Նրանց նորարար գաղափարների ու դրսևորած մեծ ջանքերի շնորհիվ տեղի են ունենում արմատական փոփոխություններ.այս կանայք իրենց ոլորտի խաղիի կանոնները թելադրողներն են:
Կանանց կազմակերպությունները կազմավորվում են ռեսուրսները մոբիլիզացնելու, իրենց համայնքները փոխել ցանկացող կանանց աջակցելու, ֆեմինիստական սկզբունքներին հավատարիմ մնալով՝ կանանց ու աղջիկներին նոր հնարավորություններ ընձեռելու, համագործակցության ցանցեր ստեղծելու, կանանց իրավունքների հարցում առաջխաղացումներ գրանցելու նպատակով:
Կանանց պրոֆեսինալ կազմակերպությունների առկայությունը երաշխիք է երկարատև աջակցության, կապերի, համագործակցության ու աճի:
Նման կազմակերպությունները մի շարք օգտակար կողմեր ունեն.
- Կապ հաստատել – հնարավորություն հանդիպելու համախոհ անհատների, որոնց շրջանում կարելի է գտնել նոր մենթոր, գործընկեր կամ աշխատող:
- Սովորել – պարբերաբար թարմացումներ ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում քո համայնքում, երկրում կամ տարածաշրջանում:
- Բարելավել – զարգացնել նոր հմտություններ (ինչպես, օրինակ՝ առաջնորդության կամ հանրային խոսքի) ՝ ըստ անձնական կամ մասնագիտական նպատակների:
- Ներդրում անել – ներգրավվելով քո համայնքի սոցիալական շարժմանը և փոփոխությւոններիի գործընթացին՝ հնարավորություն ես ստանում քո հմտություններով քո ներդրումն ունենալու դրանցում:
- Աճել – տալու և ստանալու գործընթացների արդյունքում անհատական ու պրոֆեսիոնալ աճ գրանցելու հնարավորություն:
- Ապահով տարածք ունենալ – կանանց կազմակերպությունները նպաստում են կանանց խոցելի խմբերի համար ապահով տարածքների ստեղծմանը, որտեղ հնարավոր է ազատորեն բարձրաձայնել նրանց հուզող հարցերը:

Կանանց կազմակերպություններն առաջնորդվում են մարդու և կանանց իրավունքների ոլորտում ընդունված հիմնական սկզբունքներով ու արժեքներով, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Դրանց թվում են.
- Բազմազանություն – խրախուսվում է հարգանքը բազմազանության հանդեպ, տարբեր խմբերի կանանց և աղջիկների հիմնախնդիրների բարձրաձայում՝ պատանի և երիտասարդ աղջիկների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կանանց, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, աղաքտության մեջ ապրող կանանց և այլն:
- Հարմարվողականություն – պատրաստակամություն իրականացնելու համարձակ, նորարարական ռազմավարություններ, պատասխանատվություն փոփոխվող հանգամանքների հանդեպ, ինչպես նաև՝ կիսելու ճնշող կառույցներն ու համակարգերը վերափոխելու աշխատանքներից բխող ռիսկերը:
- Համագործակցություն – հանձնառություն պատասխանատու լինելու, գնահատելու և հաղորդելու դրամաշնորհների արդյունքների մասին, գործընկերների հետ կիսելու նոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերվում սոցիալական արդարություն հաստատելուն ուղղված ֆիլանթրոպիա իրականացնելիս:
- Կայունություն – կանանց կազմակերպությունները հետամուտ են իրական, տևական բարելավումներ կատարելու մարդկանց կյանքում `ոգեշնչելով ուրիշներին միանալ այս գործին և դրան նպաստել ֆինանսապես:

Կանանց կազմակերպությունները հեղափոխեցին բարեգործության/ֆիլանթրոպիայի մասին գոյություն ունեցող պատկերացումները՝ շեշտը դնելով դոնոր-շահառու հորիզոնական հարաբերությունների մոդելի վրա, որում կողմերը հավասար պարտականություններ ու դեր ունեն սոցիալական փոփոխության ուղղված ծրագրեր իրականացնելիս:
Ֆեմինիստական ֆիլանթրոպիայի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հոդվածներում.