Կանանց խնդիրների վերհանում Մարտունու տարածաշրջանում

Մեր գործընկերուհի Մանան Մխիթարյանը Մարտունու կանանց համայնքային խորհրդից Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում նպատակ է դրվել վերհանել կանանց հուզող արդիական խնդիրները տարբեր խմբերի պատկանող կանանց աչքերով՝ հասարակության մեջ կայացած և առաջնային դիրք ունեցող, մասնագիտական հաջողությունների հասած, հարուստ, աղքատ, չաշխատող, կրթություն ունեցող, կրթություն չունեցող: Հարցազրույցների մեկնարկն արդեն տրված է: Դրանց ընթացքում պարզ են դառնում բոլորովին տարբեր և հետաքրքրական պատկերացումներ, որ կանայք ունեն այս կամ այն հարցի շուրջ: Կարևորում ենք այն հանգամանքը, որ կանայք հնարավորություն ունենան ազատ և անկաշկանդ միջավայրում խոսելու իրենց խնդիրների մասին և ներկայացնելու դրանց լուծման իրենց տեսլականը:

Leave a Reply