Ապրիլի 26-ին Հայաստանում կանանց հիմնադրամը հանդիպեց դեռահաս աղջիկների դրամաշնորհի ծրագրի այս տարվա հաղթողների հետ: Հանդիպման ընթացքում աղջիկները ծանոթացան միմյանց հետ, ինչպես նաև ՀԿՀ-ի անդամների, կիսվեցին իրենց նախագծերով, որոնց մասին կպատմենք առաջիկայում:
Ի դեպ, հանդիպմանը ներկա էին նաև նախորդ տարիների մեր դեռահաս աղջիկներից, ովքեր կիսվեցին Հիմնադրամի հետ աշխատելու իրենց փորձի մասին: