You are currently viewing Ինչու՞ ֆեմինիստական ֆիլանթրոպիա

Ինչու՞ ֆեմինիստական ֆիլանթրոպիա

Ֆեմինիստական ֆիլանթրոպիան, որի սկզբունքների մասին ներկայացրել ենք նախորդ հոդվածում, առաջ եկավ ի պատասխան կանանց՝ տասնամյակներ շարունակ անտեսված խնդիրների լուծման, համակարգային ճնշման ու կանանց մարգինալացման, հետադեմ իրականության հաղթահարման:

Ֆեմինիստական ֆիլանթրոպիան, առավել քան որևէ այլ տեսակի ֆիլանթրոպիա, զգուշանում է ուժի շահագործման դինամիկայի վերարտադրումից:

Մինչև 21-րդ դարի սկիզբ ավելի շատ անհատներ ու համայնքներ սկսեցին առաջնահերություն տալ կանանց ու աղջիկների խնդիրներին: Այսօր որոշ կառավարություններ ֆեմինիստական մոտեցումներ են ընդգրկում իրենց միջազգային զարգացման օրակարգերում, այդ թվում՝ Շվեդիա, Կանադա, Ֆրանսիա և Ուելս: Սա գիտակցումն է այն բանի, որ ավելի շատ ռեսուրսներ են պետք կանանց ձայնը լսելի դարձնելու, նրանց մասնակցությունը, կրթությունն ու զարգացումն ապահովելու համար:

Ի՞նչ է ֆեմինիստական ֆիլանթրոպիան

Ֆեմինիստական ֆիլանթրոպիան ավելին է, քան պարզապես կանանց հիմնախնդիրների հովանավորումը: Ըստ Կանանց կենտրոնամերիկյան հիմնադրամի՝ ֆեմինիստական ֆիլանթրոպիան ո՛չ բարեգործություն է, ո՛չ էլ իշխանության դրսևորում: Այն համերաշխության և փոխադարձ հզորացման ակտ է, որում կանանց խնդիրների լուծումները դիտվում են որպես փոխադարձ պատասխանատվություն:

Ինչպես ասում է Կանանց համաշխարհային հիմնադրամի հիմնադիր Անն Մուրրեյը՝ ֆինանսավորող և ստացող մարդկանց համակարգերը, կառուցվածքները, վերաբերմունքներն ու պահվածքները փոխում է «ինչպես»-ը, ոչ թե «ինչքան»-ը: Այսինքն՝ կարևորը ֆինանսական աջակցության չափը չէ, այլ դրա իրագործման ձևը:

Ֆեմինիստական ֆիլանթրոպիան քաղաքական ակտ է: Դրա նպատակն է փոխել իշխանության, առավելությունների ու ռեսուրսների գաղափարները: Այն աջակցում է այնպիսի ակտիվիստների ու խմբերի, որոնք ունեն փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներ, ուժ և ռեսուրսներ, իսկ գումարը պարզապես լրացնող դեր ունի: Ֆեմինիստ ֆիլանթրոպ ակտիվիստների ու գիտնականների փաստարկն այն է, որ երբ կանանց ինքնակազմակերպված խմբերն անմիջապես իրենց ձեռքն են վերցնում գումարը, դառնում են ավելի պատրաստ մարտահրավեր նետելու իրենց ճնշող ու մարգինալացնող օրենքներին ու սովորույթներին: Ասվածի վառ օրինակ է ֆեմինիստական շարժումն Իռլանդիայում, որը պայքարում էր հղիության արհեստական ընդհատման առավել առաջադեմ օրենքների համար:

Իշխանության վերլուծություն

Ֆեմինիստական ֆիլանթրոպիան հաղորդվում է իշխանության վերլուծության միջոցով: Կանանց ունեցած իշխանությունը բարձրացնում է նրանց գործունեությունը, ավելի լսելի դրաձնում նրանց ձայնը: Իսկ դեպի նրանց ուղղված իշխանությունը զենք է՝ ընդդեմ այն համակարգերի, որոնք ճնշում և մարգինալացնում են կանանց և նրանց համայնքները: Իրար հետ ունեցած իշխանությունը նպաստում է շարժումներ ստեղծելուն և սոցիալական կամ գենդերային արդարության, հավասարության համար պայքարելուն: Իշխանության այս բոլոր տեսակները ներգրավված են ֆիլանթրոպիայի հիերարխիկ ձևերի ապամոնտաժման գործընթացում, որոնք հիմնված են այն ինստիտուտների վրա, որոնք նպատակ ունեն վերահսկելու ռեսուրսները և համայնքները դիտարկելու որպես «օգնություն»: Ֆեմինիստական ֆիլանթրոպիան, առավել քան որևէ այլ տեսակի ֆիլանթրոպիա, զգուշանում է ուժի շահագործման դինամիկան կրկնելուց:

Կանանց հիմնադրամները հաճախ առաջին աղբյուրն են ֆինանսավորելու այն խմբերին, որոնք դուրս են մնում հիմնական բարեգործական ծրագրերից:

Ֆեմինիստական ֆիլանթրոպիան երկու ուղղությամբ է սկզբունքների փոփոխություն բերում.որտեղից են գալիս ռեսուրսները և ուր են դրանք գնում: Սա ոչ թե գծային, այլ շրջանաձև մոդել է, որը գիտակցում է ֆինանսավորող-ստացող կողմերի հավասար կարևորությունը, նրանց հավասար իշխանություն տալը՝ կանանց իավունքների, գենդերային և սոցիալական արդարության հարցերում հաջողության հասնելու համար:

Կարելի է ասել, որ ֆեմինիստական ֆիլանթրոպիան շարժվում է ֆեմինիստական հիմնարար սկզբունքներով.

Գերիշխող տնտեսական համակարգերը փոխելու համար ֆեմինիստական ֆիլանթրոպիան գործում է ընդդեմ հանրային ունեցվածքի ու բնական ռեսուրսների շահագործման: Նման շահագործումը վատ է անդրադառնում էկոհամակարգի ու կլիմայի վրա, որից էլ ավելի շատ տուժում են կանայք ու երեխաները: Այդ պատճառով ֆեմինիստական ֆիլանթրոպիան խթանում է կանանց մասնակցությունը որոշումների կայացման և բնական ռեսուրսների վերահսկման գործընթացներում:

Ֆեմինիստական ֆիլանթրոպիան հասկանում է ձայնի ուժը: Այն ձգտում է աջակցել և ստեղծել այնպիսի տարածքներ, որտեղ կանանց ձայնը ձևավորում է դիսկուրս, քաղաքականություն և ընկալումներ:

Շարունակելի…

This Post Has 6 Comments

  1. Name

Leave a Reply