You are currently viewing Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր. Դրամաշնորհի հայտարարություն

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր. Դրամաշնորհի հայտարարություն

2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա բնավ միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ և դեպքի հանրայնացմամբ ցնցեց հանրությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։ Այդ օրվանից սկսած՝ ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ 

Այս առիթով Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է աջակցել Հոկտեմբերի 1-ին կազմակերպվող միջոցառումների իրականացմանը։ 

ՀԻՇԵ՛Ք, որ միջոցառումները կարող են լինել ամենատարբեր բնույթի։ 

Դրամաշնորհին հայտեր կարող են ներկայացնել կանանց և ֆեմինիստական կազմակերպությունները, նախաձեռնությունները և անհատները։ 

Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն 3-5 միջոցառումներ՝ յուրաքանչյուրը մինչև 500 000 ՀՀ դրամի սահմաններում (հարկերը ներառյալ)։ 

Դրամաշնորհին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և պատասխանել հայտում նշված հարցերին մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը։

Մրցույթի արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 20-ը։ 

Հայտի լրացման ընթացքում ծագած բոլոր հարցերի ընթացքում կարող եք կապի մեջ լինել +37498244933 հեռախոսահամարով կամ contact@womenfundarmenia.org էլ փոստին նամակ ուղղելով։