You are currently viewing Երիտասարդ կանանց ստեղծարար գաղափարների դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Երիտասարդ կանանց ստեղծարար գաղափարների դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հայտնի են Երիտասարդ կանանց ստեղծարար գաղափարների դրամաշնորհի մրցույթի արդյունքները: Ստացել էինք 23 հայտ Հայաստանի տարբեր մարզերից: Ընտրվել են հետևյալ 5-ը.

  1. «Տեքստ հարթակ» մշակութային- կրթատեղեկատվական հկԿնոջ մարմնի (ան)հասանելիությունը. հեքիաթից մինչև նորաձևություն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել երեք բաց դասախոսություն-քննարկում, որտեղ կքննարկվեն կնոջ մարմնի ու սեռականության, սեքսի և սեռական բռնության ընկալման մեկնությունները: Նաև նախատեսվում է նկարահանել երեք տեսագրություն, որոնք կխոսեն առաջին հայացքից խնդրահարույց թեմաների շուրջ:
  2. Հերմինե Անդրիկյան –  sevanVELOtime նախաձեռնություն – Սևանի տարածաշրջանի կանանց ու աղջիկների համար հեծանվի մարզումների ու արշավների կազմակերպում: Մարզերում շատ կանանց և աղջիկների երազանքն է եղել հեծանիվ վարել սովորել, սակայն շատ կարծրատիպերի և բարդույթների պատճառով այն մնացել է մանկության անիրականանալի երազանք։ Նախաձեռնությունը խրախուսում է հեծանիվ վարելը և հրավիրում բոլոր կանանց, առանց տարիքային սահմանափակման, հեծանիվ վարել սովորելու՝ դրանով իսկ կոտրելով կարծրատիպեր:
  3. Հռիփսիմե ՂազանչյանԷություն, Essence, Сущность խեցեգործական քանդակների շարք: Նախագծի նպատակն է կավե գանգերի միջոցով ցույց տալ հաճախ թիրախավորվող կանանց խնդիրները: Այն ուղղված է ի ցույց դնելու սեռական, ռասայական և կրոնական խտրականությունները՝ հատկապես կանանց ստորադասումը, նրանց անհատականության արհամարհումը, պիտակավորումը, ինչպես նաև տարբերակումն ու գնահատումը:
  4. Սպիտակի Հելսինկյան խումբ հկՖեմինիզմն արվեստի լեզվով: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով օգնել դեռահաս աղջիկների ինքնաճանաչմանը, հուզական ֆոնի կարգավորմանը, ինչպես նաև ինքնաճանաչման միջոցով կայունացնել և հաղթահարել հոգեկան անկայուն վիճակը և վախերը։
  5. Հասմիկ ՍիմոնյանԿին, որ չի լռելու. խոսել փորձառության մասին գրականության լեզվով: Առաջին անգամ հայերեն թարգմանությամբ կներկայացվեն ֆեմինիստական արտասահմանյան ժամանակակից ներկայացուցիչների հոդվածներն ու գրական ստեղծագործությունները՝ 5 բանաստեղծական շարք, 5 պատմվածք, թարգմանական էսսեներ ու հոդված, հանրությանն անհայտ 4 հայ կին հեղինակների ստեղծագործությունների հատվածական ներկայացում: Նախատեսվում է նյութերի հավաքագրում, շարվածք, խմբագրում և սրբագրում, ապա հանրայնացում առցանց պարբերականում և սոցհարթակներում:

Շնորհավորում ենք հաղթող նախագծերի հեղինակներին և մաղթում արդյունավետ համագործակցություն: Դրամաշնորհի ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: