Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ ֆեմինիստական ֆիլանթրոպիայի թեմայով հետազոտական աշխատանքներ իրականանցնելու համար: Հետազոտական աշխատանքները կարող են լինել հետազոտության /անհատական և խմբային հարցազրույցներ, գրականության վերլուծություն, փորձագիտական հարցումներ և այլն/, թարգմանության և էսսեների տեսքով:
Թեմաները.
- Ֆեմինիստական ֆիլանթրոպիայի պատմությունը Հայաստանում, զարգացման հեռանկարները,
- Կին ֆիլանթրոպիստների պատմությունը, նրանց ներդրումը (օրինակ՝ հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ 1879թ. Կ.Պոլսում հիմնված «Դպրոցասեր տիկնանց վարժարան»-ի, դրա հիմնադրիների պատմությունը),
- Կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ֆիլանտրոպիայի դրսևորումները հետսովետական Հայաստանում,
- Կանանց միջազգային ֆիլանտրոպիային նվիրված հոդվածների թարգմանություն հայերենի,
- Ֆեմինիստական ֆիլանթրոպիային առնչվող այլ թեմաներ:
Մրցույթին կարող են մասնակցել հետազոտության, թարգմանությունների և գիտական աշխատանքների փորձ ունեցող անձինք կամ խմբերը, կանանց կազմակերպությունները:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 20-ը contact@womenfundarmenia.org էլ.փոստին ուղարկել Ձեր CV-ն և հայտը հետևյալ բովանդակությամբ.
- Հետազոտական աշխատանքների դեպքում՝ 1.5-2 էջ ծավալով հետազոտական առաջարկ՝ նշելով հետազոտության թեման, նպատակները, խնդիրները և մեթոդաբանությունը՝ ներառյալ գրականության ցանկը։
- Թարգմանությունների դեպքում՝ թարգմանվող նյութի, հոդվածի և այլնի առաջարկ, հիմնավորում, թե ինչու եք կարևորում տվյալ նյութի թարգմանությունը, ինչպես նաև նախկինում կատարած թարգմանությունների 1-2 օրինակ:
- Հոդվածների և էսսեների դեպքում՝ թեման, դրա արդիականությունը, նպատակը և անոտացված մատենագրություն (annotated bibliography).
Դրամաշնորհի գումարը կազմում է 520.000դր. (ներառյալ հարկերը) յուրաքանչյուր հաղթող առաջարկի համար:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են գրանցվել և մասնակցել ապրիլի 8-ին, ժամը 17:00-ին Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից կազմակերպվելիք տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման ընթացքում կներկայացնենք մեր սպասելիքները, կպատասխանենք ձեր հարցերին: Գրանցվելու համար՝ այստեղ: