You are currently viewing Դրամաշնորհի մրցույթ. Կանանց իրավունքների օր՝ ամեն օր

Դրամաշնորհի մրցույթ. Կանանց իրավունքների օր՝ ամեն օր

Ֆեմինիստական շարժումը տարեցտարի վերաիմաստավորում է մարտի 8-ը և վերադարձնում դրան իր իրական նշանակությունը՝ որպես կանանց իրավունքների և հնարավորությունների համար պայքարի, ինչպես նաև կնոջ հարցի բարձրացման և լուծումների պահանջի նշանավորման օր։ 

Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է մարտի 8-ի ֆեմինիստական միջոցառումների աջակցման դրամաշնորհի մրցույթ։ 

Եթե Դուք պատրաստվում եք իրականացնել մարտի 8-ի օրվա հետ կապված ձեր ֆեմինիստական գաղափարները և պլանները, ապա մենք սպասում ենք ձեր գաղափարներին։ Բոլոր դիմորդներին խնդրում ենք հայտերը ներկայացնել մինչև փետրվարի 24-ը։ Ներկայացվող հայտի միջոցով հասկանալի կլինի, թե ինչ ֆեմինիստական միջոցառում կամ այլ գաղափար եք պլանավորում իրականացնել կանանց իրավունքների համար պայքարի օրվա հետ կապված։

Հայտ ներկայացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և պատասխանել նշված հարցերին։ 

Յուրաքանչյուր գաղափարի համար ՀԿՀ-ն նախատեսում է մինչև 500 000 ՀՀ դրամ դրամաշնորհ (հարկերը ներառյալ, խնդրում ենք ուշադիր լինել

Շնորհակալություն Ձեր ժամանակի և ՀԿՀ-ին դիմելու համար։