Հայաստանում կանանց հիմնադրամը, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի աջակցությամբ, հայտարարում է դրամաշնորհի մրցույթ երիտասարդ կանանց համար: Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ կանանց կազմակերպությունները կամ նախաձեռնող խմբերը:
Եթե միշտ ունեցել եք հետաքրքիր ֆեմինիստական գաղափար, սակայն հնարավորություն չեք ունեցել այն իրագործելու, ապա այս մրցույթը հենց ՁԵ՛Զ համար է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Մրցույթին չեն կարող կարող մասնակցել կին անհատ-ձեռներեցներն ու բիզնեսով զբաղվող կանայք: Մրցույթը բացառապես հասարակական ոլորտի կին ներկայացուցիչների համար է:
Մրցույթը չունի կոնկրետ թեմատիկ ուղղվածություն, սակայն առաջարկվող նախագծերը պետք է լինեն կանանց իրավունքների, ֆեմինիստական ակտիվիզմի, կանանց կարողությունների խթանման և նման թեմաների շրջանակներում:
Հաջող նախագիծ ներկայացնելու պայմանը ֆեմինիստական և կանանց իրավունքների ոլորտի ֆինասավորման սկզբունքներին հետևելն է, իսկ դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:
Դրամաշնորհի գումարը յուրաքանչյուր հաղթող նախագծի համար կազմում է 500 եվրո (հարկերը ներառյալ):
Մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի մայիսի 20-ը contact@womenfundarmenia.org էլ.փոստին ուղարկել ձեր ծրագիր-առաջարկը: Հարցերի դեպքում կարող եք ուղարկել նամակ վերոնշյալ էլ.փոստին կամ զանգահարել 098 244 933 հեռախոսահամարով։


Հաղթողները կմասնակցեն Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից տրամադրվող դասընթացին, որը կնպաստի ծրագրերի առավել արդյունավետ իրագործմանը:
Սպասում ենք ձեր թույն գաղափարներին ու առաջարկներին 🙂