Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ ՏՏ ոլորտի կանանց ու աղջիկների համար: Դրամաշնորհի նպատակն է խթանել կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ՏՏ ոլորտում, աջակցել նրանց գաղափարներին ու նախաձեռնություններին և կոտրել կարծրատիպերը:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել նախաձեռնությունների գաղափարներ՝ ստարտափ, հաքաթոն, ֆորում, STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի խմբակներ աղջիկների համար և այլն: Նախաձեռնությունները պետք է ուղղված լինեն կանանց ու աղջիկների՝ ՏՏ ոլորտում ներգրավմանը, նրանց գաղափարների իրագործմանը:
Հայտադիմումի ձևը՝ այստեղ: Կամ կարող եք նկարել 1-3ր տևողությամբ տեսահոլովակ՝ պատմելով Ձեր ու Ձեր գաղափարի մասին: Հայտերը պետք է ուղարկել contact@womenfundarmenia.org էլ.հասցեին մինչև ս/թ հուլիսի 20-ը:
Հաղթող գաղափարները կստանան մինչև 600.000 ՀՀ դրամի (հարկերը ներառյալ) աջակցություն Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից:
Հուլիսի 6-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացնենք Հիմնադրամի սպասելիքները և կպատասխանենք ձեր հարցերին: Հանդիպմանը մասնակցելու համար հետաքրքրված անձինք կարող ենք գրանցվել այստեղ:
Pingback: ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ.STEM ոլորտում ներգրավված կանանց դրամաշնորհի մրցույթի – Womens Fund Armenia