Կան գրքեր, որոնք դուրս են գալիս իրենց ժամանակի սահմաններից ու շարունակում հուզել/հիացնել/ոգևորել տարբեր սերունդների: Ձեզ ենք ներկայացնում դասական ֆեմինիստական գրականության 10 նմուշ, որտեղ լսելի է կնոջ ձայնը ու տեսանելի նրա ստեղծագործ էությունը:
- Վիրջինիա Վուլֆ «Սեփական սենյակ» (Virginia Woolf – “A room of one’s own) Վիրջինիա Վուլֆը ֆեմինիստական գրականության առաջամարտիկներից է ու 20-րդ դարի ամենահայտնի կին հեղինակներից մեկը: Նրա «Սեփական սենյակ» ֆեմինիստական էսսեն ոգեշնչված է Քեմբրիջում տված իր դասախոսությունից և քննարկում է կնոջ ինտելեկտուալ ազատության խնդիրը: Վուլֆը պայքարել է կնոջ ստեղծագործական ազատության համար ու ոգեշնչել է շատ աղջիկների:
- Նաոմի Վուլֆ «Գեղեցկության առասպելը.Ինչպես են գեղեցիկի մասին պատկերացումներն օգտագործվում կանանց դեմ» (Naomi Wolf “The Beauty Myth: How images of beauty are used against women) Ֆեմինիստական գրականության այս դասական երկը պարտադիր է կանանց ընթերցանության համար, որովհետև այս գրքում Նաոմի Վուլֆն անդրադառնում է այն հարցին, թե ինչպես է հասարակությունը գեղեցկության անիրական սպասելիքներ դնում կնոջ առաջ: Կանանց շարժումը փորձում է վերասահմանել գեղեցկության չափանիշները ու սովորեցնում կանանց ընդունել իրենք իրենց: Վուլֆը պնդում է, որ գեղեցկության առասպելը գաղափար է, ըստ որի բոլոր կանայք պիտի փորձեն համապատասխանել ֆիզիկական կատարելության կաղապարին, իսկ իրականում նրանք կատարյալ են այնպիսին, ինչպիսին որ կան:


3. Բեթի Ֆրիդան «Ֆեմինիստական առեղծված» (Betty Friedan “The Feminist Mystique) 1960-ական թվականներին գրված այս գիրքը հեղափոխական ազդեցություն ունեցավ, քանզի այդ ժամանակ Միացյալ Նահանգներում շատ կանանց կյանքի նպատակը կատարյալ տնային տնտեսուհի լինելն էր: Ֆրիդանն անդրադառնում է մի շարք հարցերի, որոնք դարձան 20-րդ դարի կանանց շարժման դրդապատճառները՝ ներառյալ գիտության ոլորտում կանանց հաստատվելը, տնային տնտեսուհու դերից դուրս գալը ու իրենց տեղը գտնելը: 4.Ջեյն Օսթին «Էմմա» (Jane Austen “Emma”) «Էմմա»-ն Ջեյն Օսթինի դասական ամերիկյան նովելներից մեկն է, սակայն միաժամանակ ֆեմինիստական դասական երկ է, որի հերոսուհի Էմմա Վուդհաուսը դեմ է գնում իր ժամանակի ընդունված գենդերային դերերին՝ լինելով կատարելապես անկախ ու իր մասին հոգացող տղամարդու կարիք չունենալով: Էմման ներկայացնում է բոլոր այն երիտասարդ, անկախ կանանց, որոնք դեմ են դուրս գալիս ամուսնության մասին ավանդական պատկերացումներին ու ոտքի կանգնում կանանց շարժման համար:
5. Մայա Էնջելոու «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» (Maya Angelou “I know why the caged bird sings”) Այս գիրքը Էնջելոուի ինքնակենսագրությունն է: Սա դասական ֆեմինիստական գիրք է, որտեղ Էնջելոուն բացատրում է, թե ինչպես է իրեն հաջողվել հաղթահարել իր կյանքի նախապաշարմունքները և դառնալ ոգեշնչող օրինակ ոչ միայն կանանց շարժման մեջ, այլև ռասայական անարդարության դեմ պայքարում: Մայա Էնջելոուի պես կին գրողները ոգեշնչման աղբյուր են, նրա կրկնակի պայքարի մեջ է եղել՝ որպես կին և որպես սևամորթ: 6.Չերիլ Սթրեյդ «Վայրի» (Cheryl Strayed “Wild”) Սթրեյդի այս գիրքը վերջերս է ավելացվել ֆեմինիստական գրականության ընտրանուն: Կարճ ժամանակում այն գրավեց Ամերիկան ու փոթորիկ բարձրացրեց ամբողջ աշխարհում: Սա իրական պատմություն է Խաղաղ օվկիանոսի լեռնաշղթան միայնակ մագլցելու մասին՝ հաղթահարելու համար ամուսնալուծությունը, թմրամոլությունն ու մոր մահը: Լինելով մեր ժամանակի լավագույն կին գրողներից մեկը՝ Սթրեյդը ոգեշնչում է մյուս կանանց իրենց խնդիրներին առերեսվելու, իրենց անկախությունը գտնելու ու ինքնաբացահայտման միջոցով իրենք իրենց բուժելու: Նրա ճամփորդությունը եզակի է ու հուզիչ:
7.Մարգարեթ Աթվուդ «Աղախնի պատմությունը» (Margaret Atwood “The Handmaid’s Tail”) Այս գիրքը վերջերս է հայտնի դարձել, քանզի պատմությունը հեռուստատեսային շոուի տեսքով նկարահանվել է: Սա եզակի դիստոպյան վեպ է այն մասին, թե ինչպես կարող է կանանց շարժումը հակադարձ ուղի բռնել ապագայում: Գրքում հայրիշխանությունը կրկին վերադառնում է իր դիրքեր, ու կանանց ստիպում են վերածվել ծննդաբերող մեքենաների: Այն սարսափեցնում ու սթափեցնում է միաժամանակ: Աթվուդը ցույց է տալիս, որ կանայք պետք է պայքարեն իրենց իրավունքների համար՝ խուսափելու համար ապապագայի մտացածին սեռական քաղաքականության զոհ դառնալուց: 8.Ռոքսան Գեյ «Վատ ֆեմինիստ» (Roxane Gay ” Bad Feminist”) «Վատ ֆեմինիստ» վերնագրված էսսեների գրքում Գեյը հումորային մոտցում է ցուցաբերում: Այս գրքում նա բացատրում է, թե ինչ է նշանակում ներկայիս հասարակության մեջ սևամորթ կին լինելը: Գեյը ֆեմինիզմը մեկնաբանում է իր սեփական փորձառության հիման վրա ու գտնում, որ կանայք ու տղամարդիկ դեռևս շատ ջանք պետք է գործադրեն խնդիրը լուծելու համար:
9.Քեյթլին Մորան «Ինչպես կին լինել» (Caitlin Moran “How to be a woman”) Քեյթլին Մորանը ժամանակակից գրող է, որը նոր իմաստ է հաղորդում ֆեմինիստական գրականությանը: Իր բեսթսելլերում նա հայացք է գցում այսօրվա ֆեմինիզմին ու կանանց հուզող խնդիրներին: Այո, մենք ձեռք ենք բերել քվեարկելու ու տղամարդկանց հետ կողք կողքի աշխատելու իրավունք, սակայն մենք ամեն օր մրցակցության մեջ ենք իրար հետ, տղամարդիկ դեռևս շարունակ թերագնահատում են մեզ: Սրանք լուրջ հարցեր են, սակայն Մորանը դրանք հետաքրքիր ձևով է ներկայացնում: 10.Օդրի Լորդ «Օտար քույր» (Audre Lorde “Sister outsider”) «Օտար քույր» երկը Օդրի Լորդի էսսեների ու հայտնի ելույթների ժողովածուն է՝ գրված 1970-80-ական թվականներին՝ կանանց շարժման վերելքի ժամանակ: Լորդը, լինելով սևամորթ կին, խոսում է շատերի անունից՝ մարտահրավեր նետելով գենդերային և ռասայական նախապաշարմունքներին: Նրա խոսքերը ակտուալ են եղել տասնամյակներ շարունակ, ու այս գիրքը դասական ֆեմինիզմի լավագույն նմուշներից է:
Նյութի աղբյուրը՝ vocal.media