You are currently viewing Գենդերը հետազոտության մեջ. գենդերային ասպեկտի ազդեցությունը հետազոտությունների վրա

Գենդերը հետազոտության մեջ. գենդերային ասպեկտի ազդեցությունը հետազոտությունների վրա

Գենդերային ասպեկտները հանդես են գալիս կանանց և տղամարդկանց հավասարության խթանման օգտին: Սա երկարաժամկետ գործընթաց է և թե մեր ամենօրյա գործունեության մեջ հավասարության հեռանկարները հաշվի առնելու և թե՛ գենդերային հավասարությունը գործնականում հաշվի առնելու խնդիր է: Մասնավորապես, գիտական հանրության մասով, գենդերային հավասարությունը գիտական գերազանցության կատարելագործման և գիտության, հետազոտության և նորարարության ոլորտներում կանանց քանակի ավելացման խնդիր է:

Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքականություն մշակողները, հետազոտական կազմակերպությունները և գիտության ֆինանսավորողները ջանքեր են գործադրում բարձրացնելու կանանց մասնակցությունը գիտական թիմերում, ղեկավարության դերերում և գնահատման ոլորտներում: Վերջերս ամսագրերը և ֆինանսավորողներն իրենց ուշադրությունը սևեռեցին հետազոտության բովանդակության սեռային և գենդերային ասպեկտների վրա: Երբ խոսքը գնում է հետազոտության ոլորտում գենդերը հաշվի առնելու մասին, նկատի ունեն հետևյալը.

  1. խթանել կանանց մասնակցությունը հետազոտություններում.հետազոտություններ կանանց կողմից
  2. հետազոտությունները պետք է անդրադառնան կանանց կարիքներին.հետազոտություններ կանանց համար
  3. հետազոտությունները պետք է լինեն հենց գենդերային հարցի վերաբերյալ.հետազոտությունններ կանանց մասին
More Neuroscience Research Articles Are Reporting the Sex ...

Կանանց կողմից կատարված հետազոտություն ասելով նկատի ունենք կանանց խթանում ինչպես որպես հետազոտական աշխատողների, այնպես էլ խորհրդատվության և իրականացման գործընթացներում: Սա ներառում է կանանց տեղեկացված պահելը իրենց մասնակցությունը խթանող սխեմաների ու ծրագրերի մասին, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների խթանում:

Ինչ վերաբերում է կանանց համար կատարված հետազոտություններին, ապա աշխատանքային ծրագրերի կազմման և իրականացման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել գենդերային հավանական հարթությունը, որպեսզի հետազոտությունն ապահովի բոլոր քաղաքացիների, ներառյալ կանանց կարիքները:

Կանանց մասին հետազոտությունները հիմնականում վերաբերում են գենդերային հետազոտություններին աջակցելուն և իրենց գենդերային հարցի ավելի լավ ընկալմանը նպաստելուն:

Հարկավոր է սկսել սեռի և գենդերի միջև տարբերակումից: Սեռը վերաբերում է կանանց և տղամարդկանց կենսաբանական տարբերություններին: Գենդերը սոցիալ-տնտեսական և մշակութային կառույց է տվյալ համատեքստում կանանց և տղամարդկանց դերերի, պարտականությունների, սահմանափակումների, հնարավորությունների և կարիքների միջև տարբերակելու համար: Գենդերային տարբերությունները սովորած դերերի արդյունքն են, որոնք ժամանակի ընթացքում փոխվում են և լայնորեն տարբերվում են մշակույթների ներսում: Հետևաբար, գենդերը հաստատված չէ ժամանակի և տարածության մեջ, և այն ոչ միայն զարգանում է ի պատասխան այլ սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական փոփոխությունների, այլև դինամիկ գործոն է, որն ազդում է այս փոփոխությունների վրա: Գենդերը սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում մեր մտածողությունը, վարքագիծն ու գործողություններն ընդգծող խորը արմատավորված արժեքների ու հասկացությունների մասին է՝ գործոն, որն օգնում է հասկանալ սոցիալ-տնտեսական փոփոխությունների գործընթացներից շատերը, ուստի կարևոր չափանիշ է հետազոտության որակի տեսանկյունից:

Between the (Gender) Lines: the Science of Transgender ...

Տղամարդկանց և կանանց միջև իշխանության անհավասար հարաբերությունները հասկանալը կարևոր է գենդերային հարաբերությունների հիմնական խնդիրը հասկանալու տեսանկյունից: Իշխանությունը/ուժը ուղղակիորեն կապված է գենդերի հետ՝ ռեսուրսների հասանելության, բաշխման և օգտագործման առումով, իսկ ռեսուրսներն անհամաչափ կերպով են բաշխվում տղամարդկանց ու կանանց միջև: Իշխանությունն ուղղակիորեն կապված է գենդերի հետ՝ սոցիալական հարաբերություններում տղամարդկության ու կանացիության վերաբերյալ նորմերի, կանոնների ու սիմվոլների առումով: Խնդիրն ակնհայտ է դառնում սոցիալական սիմպտոմների տեսքով, ինչպիսին է կանանց և տղամարդկանց անհավասար մասնակցությունը հասարակական ու անհատական գործունեության ոլորտներում, օրինակ՝ տնային չվճարվող աշխատանքի ցածր արժեքը, որը հիմնականում կանայք են անում:

Շատ կազմակերպություններ գենդերային մեյնսթրիմինգ են իրականացնում, սակայն շատ հաճախ այդ գործընթացը սահմանափակվում է սեռը հաշվի առնելով, ոչ թե գենդերի առանձնահատկությունները, իսկ դա չի անդրադառնում կին-տղամարդ հավասարության ու հավասար հնարավորությունների հարցին: Ուստի հարկավոր է չսահմանափակվել միայն սեռային ասպեկտով: Կազմակերպությունների ներսում կանայք հաճախ տղամարդկանց հետ միևնույն վերաբերմունքին են արժանանում, ոչ թե հավասար: Քանի որ տղամարդիկ դիտարկվում են որպես դերային մոդելներ, կանանցից էլ համապատասխան պահվածք են ակնկալում:

Gender studies - Wikipedia

Գիտության մեջ գենդերային բազմազանության խթանման կարևորության 3 պատճառ

1.Գիտական հետազոտությունն առավել ճշգրիտ է, երբ հաշվի է առնվում գենդերը

Անկախ նրանից, թե ուսումնասիրում եք ամրագոտիների դիզայն կամ սրտի դեղահաբ, ձեր հետազոտությունը պետք է հաշվի առնի գենդերը և ներառի ինչպես տղամարդ, այնպես էլ կին ուսումնասիրության օբյեկտներ: Ինչո՞ւ: Ինչպես նշում է դոկտոր Էլիզաբեթ Պոլիտցերը ՝ «Կանայք տղամարդկանց հետ նույն կշեռքի վրա չեն»: Որպեսզի ապրանքներն ապահով և արդյունավետ լինեն, դրանք պետք է փորձարկվեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վրա:

2.Կանայք եզակի հեռանկարներ են բերում հետազոտական և գիտական զրույցին

Երբ խոսքը վերաբերում է ինչպես գիտական, այնպես էլ մասնավոր հատվածում հետազոտություններին, գենդերային բազմազանությունը կարող է ունենալ մի շարք առավելություններ: Գենդերային առումով բազմազան հետազոտական խմբերը, ամենայն հավանականությամբ, հանդես կգան նոր գաղափարներով և հեռանկարներով: Բազմազանությունն ավելացնում է հետազոտական խմբի կոլեկտիվ ինտելեկտը՝ բարձրացնելով ստեղծարարնությունը, և նոր համատեքստեր է ապահովում` հետազոտության սոցիալական ասպեկտները հասկանալու համար:

3.Մեզ ավելի շատ STEM (գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի) մասնագետներ են պետք

Տղամարդիկ զգալիորեն գերազանցում են STEM աշխատուժի կանանց թիվը, և այդ ոլորտներից որոշները մասնագետների պակաս ունեն: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2015 թ. գենդերային զեկույցի՝ ամբողջ աշխարհում հետազոտողների միայն 28% են կանայք, որոշ երկրներ ունեն ավելի մեծ համամասնություններ (Բոլիվիա՝ 63%, Վենեսուելա ՝ 56%), իսկ մյուսները ՝ ցածր (Կորեայի Հանրապետություն ՝ 18%, Ճապոնիա`15%): Մինչդեռ Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում կանայք կազմում են հետազոտողների ընդամենը 25%:

Այս խնդրի լուծման կարևոր տարբերակ է ավելի երիտասարդ կանանց խրախուսումը STEM ոլորտում ՝ պայքարելով երեխաների գենդերային կողմնակալության դեմ: Գենդերային կողմնակալությունը STEM-ի նկատմամբ սկսվում է դեռահաս երեխաների մոտ, ուստի հարկավոր է հենց այդ տարիքից կատարել խրախուսումը, և կոտրել կարծրատիպերը:

Նյութի աղբյուրը՝ http://ec.europa.eu/, https://www.elsevier.com/, https://www.sciencemag.org/

Leave a Reply