You are currently viewing «Աջակցություն դեռահաս աղջիկների ֆեմինիստական նախաձեռնություններին». համագործակցություն ՀԿՀ-ի և Կանանց համաշխարհային հիմնադրամի հետ

«Աջակցություն դեռահաս աղջիկների ֆեմինիստական նախաձեռնություններին». համագործակցություն ՀԿՀ-ի և Կանանց համաշխարհային հիմնադրամի հետ

Շարունակելով Կանանց համաշխարհային հիմնադրամի հետ մեր համագործակցությունը՝ 2022թ.-ին ընտրվել են հետևյալ նախաձեռնությունները, որոնց Հիմնադրամը ցուցաբերում է աջակցություն.

  1. Մուղդուսյան արվեստի կենտրոն – «ԿԵՆԱՑ ԿԱՎ-Բերդավան» – Ծրագրի միջոցով նախատեսվում են հանդիպումներ Բերդավան համայնքում նորաբաց կավի արհեստանոցում գործունեություն ծավալող  դեռահաս աղջիկների հետ: Ծրագիրը միտված է նրանց զորեղացմանը: Ծարգրի ընթացքում տեղի կունենան տարբեր հանդիպում-քննարկումներ կանանց, մարդու իրավունքների, իրավահավասարության և մի շարք այլ թեմաներով: Կիրականացվեն նաև կավի վարպետաց դասեր:
  2. Չարենցավանի դեռահաս աղջիկներ – «Աղջիկները ուժ են» – Դեռահաս աղջիկները նախատեսում են իրենց համայնքում հանդիպումների շարք կազմակերպել իրենց հասակակիցների շրջանում: Կիրականացվեն  հոգեբանական և արտ թրեյնինգներ, սեմինար-քննարկումներ ֆեմինիզմի մասին: Աղջիկները նախատեսում են ծրագրի ավարտին իրականցնել փոքրիկ արշավ և միջոցառում:
  3. Voice to girls – համանուն ծրագիր – Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի աղջիկներն իրենց ծրագրով ուզում են ցույց տալ, որ աղջիկներն ունեն ձայնի իրավունք, իրենց ձայնը լսելի է, իսկ իրավունքները` պաշտպանված, նրանք ունեն հնարավորություններ անելու այն, ինչ նրանց դուր է գալիս` առանց ամաչելու ու կարծրատիպերի, խտրականության ենթարկվելու։ Նրանք նախատեսում են իրենց վարժարանում իրականացնել հանդիպում-քննարկումներ՝ պարզելու այնտեղ սովորող աղջիկների խնդիրները ու լուծում տալու դրանց։ Հանդիպման արդյունքում կձևավորվեն խմբեր՝ կախված թեմատիկայից: Վարժարանում նրանք նաև ստեղծելու են ֆեմինիստական անկյուն, որից կօգտվեն և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները:
  4. Անի Պետրոսյան – Girlopolis – Նախաձեռնության առաքելությունն է աջակցել Հայաստանի աղջիկներին մուտք գործել IT և բիզնես ոլորտներ։ Նպատակն է ստեղծել աղջիկների համայնք, որտեղ կխրախուսեն միմյանց մուտք գործել ՏՏ և բիզնես ոլորտներ: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին կլինեն հաջողված ստարտափեր, որոնց բոլոր հիմնադիրները կլինեն երիտասարդ աղջիկներ։ Նախաձեռնությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ.նախորդ երկու անգամները մեծ հաջողությամբ են պսակվել: