Աշխատանքի հնարավորություն.փնտրում ենք գրաֆիկ դիզայների

Հայասատանում կանանց հիմնադրամը փնտրում է գրաֆիկ դիզայների՝ երկարաժամկետ համագործակցության համար (1 տարի) «Կանանց բանավոր պատմություններ» ծրագրի շրջանակներում։ 

Պարտականություններ.

  • Ծրագրի դիզայնի մշակում,
  • Գրաֆիկական բաններների, թռուցիկների, բրոշուրների և լոգոների պատրաստում,
  • Մասնակցություն նախագծերի քննարկմանն ու նոր գաղափարների առաջարկներին,
  • Հիմնադրամի կողմից հրապարակվող գրքերի, գրքերի կազմերի, բրոշյուրների դիզայն և ձևավորում,
  • Ընթացիկ դիզայներական այլ աշխատանքներ:

Պահանջներ.

  • Դիզայների կամ հարակից մասնագիտությունների առնվազն բակալավրի որակավորում,
  • Մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է, 
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw, Adobe In Design ծրագրերի գերազանց իմացություն,
  • Ծանոթություն նաև գրաֆիկ դիզայնի ֆեմինիստական մոտեցումներին (ցանկալի է),
  • Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն,
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն:

Աշխատանքը՝ առցանց գրաֆիկով: 

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել CV-ն և աշխատանքներից օրինակներ contact@womenfundarmenia.org էլ.հասցեին մինչև փետրվարի 18-ը՝ վերնագրի մասում նշելով HerStory_Graphic Designer: