Հայաստանում կանանց հիմնադրամը փնտրում է սոցիալական մեդիայի հարցերով օգնականի, որը կաշխատի հաղորդակցության պատասխանատուի հետ և կօգնի վարել Հիմնադրամի էջերը սոց.մեդիայում:
Տևողություն
Հիմնական, կես դրույք (հետագայում լրիվ դրույքի անցնելու հնարավորությամբ)
Սկիզբ
Հունվար, 2022թ.
Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել Հիմնադրամի վեբկայքի և սոցիալական ցանցերի (ֆեյսբուք, ինստագրամ, թվիթեր, յութուբ) կառավարման աշխատանքներին
- Աջակցել Հիմնադրամի արտաքին հաղորդակցության կազմակերպմանը, տեղեկատվական և ներկայացուցչական նյութերի պատրաստմանը
- Աջակցել Հիմնադրամի տարեկան հաշվետվությունների պատրաստմանը և ներկայացմանը
- Ծանոթանալ և հետևել Հիմնադրամի ներքին կանոնակարգերին/ընթացակարգերին ու սկզբունքներին
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ
Անհրաժեշտ որակավորում և պայմաններ
- Գրաֆիկ դիզայնի միջին մակարդակի գիտելիքներ
- Սոցիալական մեդիայի վարման հմտություններ/փորձ
- Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի բավարար իմացություն)
- Ճշտապահություն, պատասխանատվություն, հանձնարարությունը ժամկետում ավարտելու կարողություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
Դիմելու ընթացակարգ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը կարող են contact@womenfundarmenia.org էլ.փոստին ուղարկել իրենց ինքնակենսագրականը, մի քանի օրինակ իրենց պատրաստած վիզուալներից, ինչպես նաև մեկ էջի սահմաններում հետևյալ հարցերի պատասխանները.
- Ըստ ձեզ՝ ի՞նչն է, որ դարձնում է ձեզ ֆեմինիստ:
- Որքանո՞վ եք հարում ֆիլանթրոպիայի ֆեմինիստական մոտեցմանը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում սոց.մեդիայում սեքսիստական բնույթի հրապարակումներին, արդյո՞ք արձագանքում եք դրանց (եթե այո, ապա ինչպես):
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել contact@womenfundarmenia.org էլ.հասցեին կամ զանգահարել 098244933 համարով: