«Անձնականը քաղաքական է». կարգախոսի ծագումը, նշանակությունը, ազդեցությունը
Ruscha, Ed

«Անձնականը քաղաքական է». կարգախոսի ծագումը, նշանակությունը, ազդեցությունը

Անձնականը քաղաքական է, հայտնի նաև՝ անհատականը/սեփականը քաղաքական է, քաղաքական կարգախոսը է, որն արտահայտում է ֆեմինիստական այն տարածված գաղափարը, որ կանանց անձնական փորձառությունների արմատները նրանց քաղաքական իրավիճակի ու գենդերային անհավասարության մեջ են: Թեև այս արտահայտության սկզբնաղբյուրը հայտնի չէ, այն շրջանառության մեջ է դրվել և հայտնի դարձել 1970թ. լույս տեսած մի համանուն էսսեում՝ գրված ամերիկացի ֆեմինիստ Քերըլ Հանիշի կողմից, որը պնդում էր, որ անձնական շատ փորձառություններ (հատկապես կանանց դեպքում) կախված են տվյալ իշխանական համակարգի հարաբերություններում մարդու զբաղեցրած դիրքից:

Հանիշի էսսեն կենտրոնանում է տղամարդկանց իշխանության և կանանց ճնշման վրա.օրինակ, եթե որևէ կին շահագործվում է իր տղամարդ զուգընկերոջ կողմից, այդ երևույթը բացատրելու գործում մեծ դեր ունի հասարակության կողմից կնոջ ճնշումը: Այս պնդումը երբեմն սխալ մեկնաբանության է ենթարկվում, այնուամենայնիվ, նույնը տեղի է ունենում նաև հակառակ պնդման հետ, այն է՝ կնոջ անձնական վարքագիծը քաղաքական նշանակություն ունի: Հանիշը նշում էր, որ «քաղաքական» տերմինը վերաբերում է ոչ միայն կառավարությանը կամ ընտրված այլ պաշտոնյաններին, այլ իշխանության ցանկացած հարաբերությանը:

Ծագում

Հանիշն առաջինը չէր, ով ենթադրում էր, որ անձնական փորձառությունները սոցիալական կառուցվածքների կամ անհավասարության արդյունք են: 1959թ. ամերիկացի սոցիոլոգ Ք. Ռայթ Միլսը հրապատակեց «Սոցիոլոգիական երևակայություն» աշխատությունը, որում նա պդնում էր, որ անհատական փորձառություններն անխուսափելիորեն կապված են ավելի մեծ սոցիալական ու պատմական կոնտեքստի հետ: Եթե անհատը գործազուրկ է, ապա գործազրկությունը կարող է կապված լինել հասարակության մեջ առկա գործազրկության ավելի մեծ կաղապարների հետ: Սոցիալական գիտություններում կոնտեքստային գործոնների վրա կենտրոնանալը կարևոր է:

Why women don't run for office

«Կանացի առեղծված»  գրքում (1963թ.) ամերիկացի հեղինակ և ֆեմինիստ Բեթթի Ֆրիդանը հղում է անում մի «խնդրի, որն անուն չունի».դա այն էր, երբ կանայք իրենց սահմանափակված, չբավարարված ու դժբախտ էին զգում որպես կին, մայր և տնային տնտեսուհի: Թեև այս դժգոհությանը հաճախ և՛ կանայք, և՛ բժիշկները վերաբերվում էին որպես անձնական խնդրի, Ֆրիդանը դրանում մեղադրում է հասարակության մեջ կնոջ դերին: Չնայած «Կանացի առեղծվածը» վիճելի կերպով վերաբերում էր միջին խավի սպիտակամորթ կանանց, գիրքը ֆեմինիզմի պատմության և տեսության մեջ կանոնական գիրք դարձավ: Ֆրիդանի պնդումները մեծ ազդեցություն ունեցան ֆեմինիզմի երկրորդ ալիքի վրա (ֆեմինիստական ակտիվիզմի շրջան՝ նշանակալի հատկապես 1960-70-ական թթ.):

Հանիշի գրելու շրջանում տղամարդկանցով ղեկավարվող քաղաքական ձախերը հաճախ հակադրում էին անձնական ու քաղաքական հարցերը.ուստի, եթե կանայք խմբերով անձնական հարցեր էին քննարկում, դա ծաղրական կերպով «թերապիա» էին կոչում՝ սահմանում, որը Հանիշը սխալ էր համարում: Իրականում, Հանիշը պնդում էր, որ կանանց անձնական խնդիրները քաղաքական խնդիրներ են, քանզի դրանց պատճառը կանանց անհավասարությունն է.կանայք մեղք չունեն: Լայն առումով՝ խնդիրները կարող են լուծել ոչ թե անհատական լուծումներով, այլ հասարակական փոփոխությամբ: Ֆեմինիստական շատ խմբեր ընդունեցին այս գաղափարը: Օրինակ, ռադիկալ ֆեմինիստական կազմակերպություն Redstockings-ը պնդեց, որ կանանց չի հաջողվել իրենց իրավիճակը տեսնել որպես քաղաքական դրություն.դասերի հիերարխիա, որտեղ տղամարդիկ կանանց վերևում են: Նմանապես,  Combahee River Collective-ը՝ սևական կազմակերպություն, շեշտեց, որ իր ֆեմինիզմն ընդգրկում է հայացքներ իր անդամների՝ ռասիզմի ու սեքսիզմի հետ ունեցած անձնական փորձառություններից: Այդ շրջանի այլ փաստաթղթեր նմանատիպ պնդումներ էին անում:

UL Study Shows Higher Number of Women in Politics Can Lead ...

Ազդեցություն

«Անձնականը քաղաքական է» պնդումն ազդեցիկ էր ֆեմինիզմի երկրորդ ալիքի շրջանում՝ խթանելով սոցիալական վերլուծությունների ու տեսությունների զարգացումը, խրախուսելով ակտիվիզմի նոր տեսակներ և ընդլայնելով այն խնդիրների շրջանակը, որոնք սահմանվում էին որպես «ֆեմինիստական հարցեր»: Օրինակ, այն ֆեմինիստական գիտակցության բարձրացման ուղղված խմբերի ստեղծման հիմք հանդիսացավ, իսկ այդ խմբերը հանդիպում էին քննարկելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կարիերան, ծնողավարությունը, կիսվում իրենց անձնական փորձառություններով և դրանց հիման վրա նոր գիտելիքներ գեներացնում: Այդ գիտելիքը հիմք էր հանդիսանում ֆեմինիստական հետագա ակտիվիզմի: Հանիշն ինքը շեշտում էր, որ գործնականի ու տեսականի համակցությունը, որը երբեմն կոչում են պրակտիկա, լավ տեսության զարգացման բանալին է:

«Անձնականը քաղաքական է» գաղափարը շարունակեց ազդել ֆեմինիզմի ավելի ուշ տեսության վրա: Օրինակ, ամերիկացի ֆեմինիստ գիտնական ու ակտիվիստ Բելլ Հուքսը գտնում էր, որ ֆեմինիզմի տեսությունը ծագում է կանանց անձնական փորձառություններից:  Այդ նպատակով նա քննության առավ իր սեփական մանկական փորձառությունը որպես երիտասարդ սևամորթ կին, շրջան, որի ընթացքում նա սահմանափակված է եղել իր ընտանիքի ունեցած գենդերային գափարաբանությամբ: Քանի որ Հուքսը չէր կարող սրա մասին խոսել իր ընտանիքի հետ, չէր կիսում նրանց կարծիքը, իր իրավիճակն ավելի լավ հասկանալու համար նա սկսում է տեսական բացատրություն փնտրել: Տեսությունն ու քաղաքականությունը հեռու չէին նրա անձնական կյանքից.ավելին՝ դրանք սերտորեն կապված էին միմյանց: 

Նմանապես, ամերիկացի սոցիոլոգ Պատրիսիա Հիլլ Քոլլինսը «Սևերի ֆեմինիզմի էպիստեմոլոգիա»-ի հատկանիշները վերագրում է «ապրած փորձառությանը՝ որպես նշանակության կրիտերիա»: Նա պնդում էր, որ բազմաթիվ սևամորթ կանայք անձնական փորձառությունը համարում են ճանաչողական առումով ավելի արժեքավոր, քան  գիտությունը կամ տեսությունը, քանի որ փորձառությունը հիմնված է անմիջական իրականության վրա:

21-րդ դարի սկզբին, «անձնականը քաղաքական է» կարգախոսը կարևոր դեր ուներ ֆեմինիստական բազմաթիվ խնդիրներ հասկանալու գործում, այլապես դրանք կդիտարկվեին պարզապես «անձնական», օրինակ, նիհար լինելը կնոջ հաջողության հետ կապելը:

Նյութի աղբյուրը՝ https://www.britannica.com/

Leave a Reply